«ՆՈՈՒԹ.ԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկեության պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/196 Ա
12.06.2025
«ՆՈՈՒԹ.ԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկեության պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը գրանցելու մասին
«ՆՈՈՒԹ.ԱՄ» ՍՊԸ-ն և «Դայմենշն» ՓԲԸ-ն 2025 թվականի հունիսի 5-ին և 2025 թվականի հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի փետրվարի 12-ի թիվ 1/42Ա որոշմամբ գրանցված «ՆՈՈՒԹ.ԱՄ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացման գրանցման հայտ և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ՆՈՈՒԹ.ԱՄ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի փետրվարի 12-ի թիվ 1/42Ա որոշմամբ գրանցված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՆՈՈՒԹ.ԱՄ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՆՈՈՒԹ.ԱՄ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին կամ «Դայմենշն» ՓԲԸ-ին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ