«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Ապարան» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/187 Ա
11.06.2025
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «Ապարան» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 58-րդ կետը, հաշվի առնելով «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության 06.06.2025թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Թույլատրել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «Ապարան» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ