«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/193 Ա
11.06.2025
«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. հունիսի 11-ի թիվ 27 արձանագրություն) և «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության 08.05.2025թ․, 12.05.2025թ., 23.05.2025թ․, 30.05.2025թ., 05.06.2025թ. և 06.06.2025թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության անդամի պաշտոնում գրանցված Տիգրան Մխիթարյանին:
2. «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության անդամի պաշտոնում գրանցել Վաչե Վարոսյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ