«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/191 Ա

11.06.2025

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ կետը, 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. հունիսի 11-ի թիվ 27 արձանագրություն) և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության կողմից 28.03.2025թ., 31.03.2025թ., 25.04.2025թ., 21.05.2025թ. և 27.05.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի պաշտոնում գրանցված Արթուր Մաթևոսյանին:
2. Գրանցել Արմեն Մելքումյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի պաշտոնում:
3. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում գրանցված Արմեն Մելքումյանին:
4. Գրանցել Զորայր Սարգսյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ