«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության «Արտաշատ» մասնաճյուղի գործունեության դադարեցմանը թույլտվություն տալու, գործունեության դադարեցումը գրանցված համարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/190 Ա

11.06.2025

«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ «Արտաշատ» մասնաճյուղի գործունեության դադարեցմանը թույլտվություն տալու, գործունեության դադարեցումը գրանցված համարելու մասին   

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 10-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 3/01-ի 68-րդ և 73-րդ կետերը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. հունիսի 11-ի թիվ 27 արձանագրություն) և «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի 10.04.2025թ. և 06.06.2025թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Տալ թույլտվություն «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության «Արտաշատ» մասնաճյուղի գործունեության դադարեցմանը:
2. «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության «Արտաշատ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ