«ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/184 Ա

06.06.2025

«ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ և 171-րդ կետերը և «ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից 13.05.2025թ., 23.05.2025թ. և 03․06․2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

           Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Գրանցել Արծրուն Ավագյանին «ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ ՍՊԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

 

                                             ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ