«Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության «Էջմիածին» մասնաճյուղը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/181 Ա
04.06.2025
«Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության «Էջմիածին» մասնաճյուղը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 4-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (04.06.2025թ. թիվ 26 արձանագրություն) և «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության 21.05.2025թ. և 29.05.2025թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության «Էջմիածին» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ