«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/179 Ա

04.06.2025

«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (04.06.2025թ. թիվ 26 արձանագրություն) և «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից 05.05.2025թ., 06.05.2025թ., 27.05.2025թ. և 29.05.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի (ի պաշտոնե վարչության անդամ) պաշտոնում գրանցված Հովհաննես Մկրտիչյանին։
2. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամի պաշտոնում գրանցված Արթուր Հակոբյանին։
3. Գրանցել Արմինե Խաչատրյանին «Արդշինբանկ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի (ի պաշտոնե վարչության անդամ) պաշտոնում:
4. Գրանցել Միհրան Մուրադյանին «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամի պաշտոնում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ