«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/177 Ա

04.06.2025

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2025 թվականի մայիսի 14-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝
• Առաջին տրանշ - 7,000,000,000 (յոթ միլիարդ) ՀՀ դրամ ծավալով, 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 140,000 (մեկ հարյուր քառասուն հազար) հատ, 3 տարի շրջանառության ժամկետով, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի,
• Երկրորդ տրանշ – 7,000,000,000 (յոթ միլիարդ) ՀՀ դրամ ծավալով, 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 140,000 (մեկ հարյուր քառասուն հազար) հատ, 4 տարի շրջանառության ժամկետով, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի,
• Երրորդ տրանշ - 7,000,000,000 (յոթ միլիարդ) ՀՀ դրամ ծավալով, 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 140,000 (մեկ հարյուր քառասուն հազար) հատ, 5 տարի շրջանառության ժամկետով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի
ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը։

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2025 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հունիսի 4-ի թիվ 26 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի մայիսի 14-ին (մայիսի 15-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

 
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ