«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ «Անդամակցության և շուկայի մասնակցության կանոնների», «Պետական պարտատոմսերի առևտրի կանոնների», «Արտարժույթի առևտրի կանոնների», «Ըդհանուր առևտրի կանոնների» և «Վերահսկողության կանոնակարգի» փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/169 Ա
23.05.2025
«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության «Անդամակցության և շուկայի մասնակցության կանոնների», «Պետական պարտատոմսերի առևտրի կանոնների», «Արտարժույթի առևտրի կանոնների», «Ըդհանուր առևտրի կանոնների» և «Վերահսկողության կանոնակարգի» փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 116-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 17Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ի 66-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (23.05.2025թ. թիվ 24 արձանագրություն), ուսումնասիրելով «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության կողմից 09.05.2025թ. և 23.05.2025թ. ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության «Անդամակցության և շուկայի մասնակցության կանոնների», «Պետական պարտատոմսերի առևտրի կանոնների», «Արտարժույթի առևտրի կանոնների», «Ընդհանուր առևտրի կանոնների» և «Վերահսկողության կանոնակարգի» փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ