«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/166 Ա
21.05.2025
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը 2025 թվականի ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել առավելագույնը՝ 15,000,000,000 (տասնհինգ միլիարդ) ՀՀ դրամ, 30,000,000 (երեսուն միլիոն) ԱՄՆ դոլար և 20,000,000 (քսան միլիոն) եվրո ընդհանուր ծավալով՝ համապատասխանաբար 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ, 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար և 100 (մեկ հարյուր) եվրո անվանական արժեքով, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը 2025 թվականի մայիսի 14-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի մայիսի 21-ի թիվ 23 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի ապրիլի 25-ին (2025թ. մայիսի 14-ին ներկայացրած լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված ոչ փաստաթղթային, անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան