«ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԹիԴիՍի 1» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/165 Ա
20.05.2025
«ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԹիԴիՍի 1» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի մայիսի 14-ի թիվ 22 արձանագրություն), «ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ԹիԴիՍի 1» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2025 թվականի հունվարի 30-ին և ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի՝ 05.02.2025թ. թիվ 1/37 Ա որոշմամբ կասեցված՝ «ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԹիԴիՍի 1» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան