Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1/494 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/143 Ա
30.04.2025
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1/494 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ ․
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի ««ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԷՐԵԲՈՒՆԻ» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին» թիվ 1/494Ա որոշման 3-րդ կետում նշված «02.05.2025թ.» ամսաթիվը փոխարինել «02.06.2025թ.» ամսաթվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան