«ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/161 Ա

14.05.2025

«ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ, 146-րդ և 171-րդ կետերը և «ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից 03․04․2025թ․, 05․05․2025թ․, 06․05․2025թ․, 07․05․2025թ․, 08.05.2025թ․ և 12․05․2025թ․ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Գագիկ Պողոսյանին։
2. Գրանցել «ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում Լուիզա Իգրարյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                Արմեն Նուրբեկյան