Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2022 թվականի հունվարի 10-ի թիվ 1/6Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/296 Լ

05.08.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2022 թվականի հունվարի 10-ի թիվ 1/6Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, 49-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի «դ» կետը և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 8-րդ հոդվածը, Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի և 34-րդ հոդվածի դրույթներով՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2022 թվականի հունվարի 10-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արտարժույթների նկատմամբ արժութային շուկաներում ձևավորված Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքների և Հայաստանի Հանրապետության դրամով թանկարժեք մետաղների միջին գների հաշվարկման և հրապարակման կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2008 թվականի փետրվարի 6-ի թիվ 1/107Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1/6Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով՝ բացառությամբ սույն որոշման Հավելվածի 9-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում գործող համակարգերում անհրաժեշտ տեխնիկածրագրային փոփոխությունները կատարելուց հետո, սակայն ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը։

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ