Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2023 թվականի օգոստոսի 10-ի թիվ 1/411 Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/375.1 Լ

01.10.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2023 թվականի օգոստոսի 10-ի թիվ 1/411 Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածը՝

 Ո ր ո շ ու մ  ե մ. 

1․Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2023 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական  բանկի կողմից նոր վիճակագրական ցուցանիշների հրապարակման մասին» թիվ 1/411 Լ որոշմամբ հաստատված հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ տողով․

«

 

Կենտրոնական բանկի ինտերնետի տնային էջում հրապարակվող ցուցանիշներ

Թողարկման պարբերականությունը

Նյութի տեղադրում «Տնային էջում»

Լեզուն

14

ՀՀ բանկերից և վարկային կազմակերպություններից վարկեր ստացած ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) քանակ

ամսական

 

հայերեն/անգլերեն

»։

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:                                                                                                                                                                         

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ                                                                                      Արմեն Նուրբեկյան