«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/157 Ա

07.05.2025

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

 

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը և 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. մայիսի 7-ի թիվ 21 արձանագրություն) և «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի կողմից 30.04.2025թ․ և 06․05․2025թ․ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ ․

1. Գրանցումից հանել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Գարեգին Գևորգյանին։
2. Գրանցել Լևոն Սահակյանին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ