«ԳԱԶԵԼ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/154 Ա

06.05.2025

«ԳԱԶԵԼ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը  գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ և 171-րդ կետերը, հաշվի առնելով «ԳԱԶԵԼ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 15․04․2025թ. և 25․04․2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ԳԱԶԵԼ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում Արթուր Հայրապետյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԳԱԶԵԼ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ԳԱԶԵԼ ՖԻՆԱՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ