«ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխության գրանցման կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/148 Ա

30.04.2025

«ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխության գրանցման կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 27.11.2024թ. թիվ 1/455 Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (30.04.2025թ. թիվ 20 արձանագրություն) և «ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության 11.10.2024թ., 12.11.2024թ. և 04.03.2025թ. դիմումները՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել «ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության` կանոնադրության փոփոխության գրանցման 30-օրյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                      Հովհաննես Խաչատրյան