«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/145 Ա

30.04.2025

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (30.04.2025թ. թիվ 20 արձանագրություն) և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 31.03.2025թ., 11.04.2025թ. և 18.04.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալի-վարչության նախագահի տեղակալի պաշտոններում գրանցված Արտաշես Հարությունյանին։
2. Գրանցումից հանել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի պաշտոնում գրանցված Հայկուհի Միսակյանին։
3. Գրանցել Վահե Ղազարյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալի-վարչության նախագահի տեղակալի, վարչության անդամի պաշտոններում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                        Հովհաննես Խաչատրյան