«ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Դավթաշեն» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը հաշվառելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/142 Ա
29.04.2025
«ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Դավթաշեն» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը հաշվառելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 104-րդ կետը, «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 24.03.2025թ., 04.04.2025թ. և 09.04.2025թ. դիմումն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Հաշվառել «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Դավթաշեն» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան