«ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/141 Ա
29.04.2025
«ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ 17.04.2025թ. միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ խորհրդի պաշտոնում գրանցված Նարեկ Մկրտչյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան