«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոնների» գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/137 Ա

23.04.2025

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոնների» գրանցման մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 180-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 14-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02-ի 66-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (23.04.2025թ. թիվ 19 արձանագրություն), ուսումնասիրելով «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության կողմից 28.02.2025թ. և 18.03.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոնները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                      Հովհաննես Խաչատրյան