«Կոնվերս Բանկ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում Ելենա-Անա Չեռնատի գրանցման մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/136 Ա
23.04.2025
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում Ելենա-Անա Չեռնատի գրանցման մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 194-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (23.04.2025թ. թիվ 19 արձանագրություն) և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի կողմից 18.02.2025թ., 05.03.2025 թ. և 02.04.2025թ. ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել Ելենա-Անա Չեռնատին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցելու մեկամսյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան