«Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/130 Ա

18.04.2025

«Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցումից հանելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, ««Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության փոխանցման ակտը, «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարեցումը գրանցելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. ապրիլի 18-ի թիվ 1/128Ա որոշումը, ««Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 67 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2025թ. ապրիլի 18-ի թիվ 60 Ա որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. ապրիլի 18-ի թիվ 18 արձանագրություն), «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ 14.04.2025թ. և 15.04.2025թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.


1. Գրանցումից հանել «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արտակ Անանյանին:
2. Գրանցումից հանել «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Լուսինե Ներսիսյանին:
3. Գրանցումից հանել «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արթուր Գյուլազյանին:
4. Գրանցումից հանել «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Դավիթ Սարգսյանին:
5. Գրանցումից հանել «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արմեն Գասպարյանին:
6. Գրանցումից հանել «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալի, ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոններում գրանցված Արամ Փինաջյանին:
7. Գրանցումից հանել «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Մկրտիչ Լոռեցյանին:
8. Գրանցումից հանել «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի պաշտոնում գրանցված Վահագն Նիկողոսյանին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը պատշաճ իրազեկման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ