«Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերը որպես «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղեր գրանցելու, «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Պարոնյան» մասնաճյուղը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/129 Ա
18.04.2025
«Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերը որպես «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղեր գրանցելու, «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Պարոնյան» մասնաճյուղը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության միացման պայմանագիրը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. ապրիլի 18-ի թիվ 18 արձանագրություն), «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ 14.04.2025թ. և 15.04.2025թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետության Հրապարակ» մասնաճյուղը որպես «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Հանրապետության Հրապարակ» մասնաճյուղ:
2. Գրանցել «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Տերյան» մասնաճյուղը որպես «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Տերյան» մասնաճյուղ:
3. Գրանցել «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը որպես «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղ:
4. Գրանցել «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Դալմա» մասնաճյուղը որպես «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Դալմա» մասնաճյուղ:
5. Գրանցել «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղը որպես «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Գյուլբենկյան» մասնաճյուղ:
6. Գրանցել «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Պարոնյան» մասնաճյուղը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ