«Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության փոխանցման ակտը գրանցելու, «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարեցումը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/128 Ա
18.04.2025
«Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության փոխանցման ակտը գրանցելու, «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարեցումը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 19.07.2011թ. թիվ 190-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի միացման կարգի» 8-րդ և 9-րդ կետերը, «Արդշինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության միացման պայմանագիրը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. ապրիլի 18-ի թիվ 18 արձանագրություն) և քննարկելով «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 14.04.2025թ. և 15.04.2025թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության փոխանցման ակտը:
2. Գրառում կատարել բանկերի գրանցամատյանում «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարեցման վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը պատշաճ իրազեկման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ