«Ալֆասեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/122 Ա
16.04.2025
«Ալֆասեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի ապրիլի 16-ի թիվ 17 արձանագրություն) և «Ալֆասեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 24.02.2025թ., 17.03.2025թ., 18.03.2025թ., 19.03.2025թ․ և 04.07.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Ալֆասեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Հասմիկ Մանուկյանին:
2. Գրանցել Գայանե Խաչատրյանին «Ալֆասեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան