«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ «ԱՊԱՐԱՆ» ներկայացուցչությունը գրանցումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/121 Ա

16.04.2025

«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության «ԱՊԱՐԱՆ» ներկայացուցչությունը գրանցումից հանելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը և հաշվի առնելով «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի ապրիլի 10-ի և 2025 թվականի ապրիլի 11-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության «ԱՊԱՐԱՆ» ներկայացուցչությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                          Արմեն Նուրբեկյան