«ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/119 Ա

16.04.2025

«ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 133-րդ կետը և հաշվի առնելով «ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության՝ 26.02.2025թ․, 27.02.2025թ․, 08.04.2025թ․ և 11.04.2025թ․ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ եմ ․

1. Գրանցել «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում Կարեն Ռուբենի Համբարձումյանին:
2. Գրանցել «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում Էդգար Դավիթի Դավթյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                               Արմեն Նուրբեկյան