«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «ԿԱՍԿԱԴ» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/112 Ա
09.04.2025
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «ԿԱՍԿԱԴ» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 10-րդ գլուխը, հաշվի առնելով «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի ապրիլի 2-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Թույլատրել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «ԿԱՍԿԱԴ» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ