«Սփեշլ Ֆայնենս» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/116 Ա
09.04.2025
«Սփեշլ Ֆայնենս» ՈՒՎԿ ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը, 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով «Սփեշլ Ֆայնենս» ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից 01․04․2025թ. և 07․04․2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Սփեշլ Ֆայնենս» ՈՒՎԿ ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Արթուր Աշոտի Պետրոսյանին:
2. Գրանցել «Սփեշլ Ֆայնենս» ՈՒՎԿ ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնում Մարիամ Լևոնի Առաքելյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սփեշլ Ֆայնենս» ՈՒՎԿ ՍՊԸ մուտքագրվելու կամ «Սփեշլ Ֆայնենս» ՈՒՎԿ ՍՊԸ` սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ