«Կոնվերս Բանկ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/113 Ա

09.04.2025

«Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն 2025 թվականի մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 5,000,000,000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով և 20,000,000 (քսան միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը: «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն 2025 թվականի մարտի 31-ին ներկայացրել է նաև ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի ապրիլի 09-ի թիվ 16 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի մարտի 24-ին (մարտի 31-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կոնվերս Բանկ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ