«ՇԱՀԱՎԵՏ ԱՃԱՌՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/111 Ա
09.04.2025
«ՇԱՀԱՎԵՏ ԱՃԱՌՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը և հաշվի առնելով «ՇԱՀԱՎԵՏ ԱՃԱՌՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի ապրիլի 3-ի դիմումը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Համաձայնություն տալ «ՇԱՀԱՎԵՏ ԱՃԱՌՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (արտարժույթի առուվաճառքի թիվ 886 լիցենզիա, հասցե՝ «ՀՀ, ք. Երևան, Հ. Աճառյան փողոց 1-ին փակուղի, 4/4 շենք, 17-18 տարածք») Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության տնօրինության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ