«Լեգասի Վիժն Քապիտալ» փակ բաժնետիրական ընկերության «Լեգասի Վիժն Քապիտալ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/109 Ա

08.04.2025

«Լեգասի Վիժն Քապիտալ» ՓԲԸ «Լեգասի Վիժն Քապիտալ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի ապրիլի 2-ի թիվ 15 արձանագրություն), «Լեգասի Վիժն Քապիտալ» ՓԲԸ-ի կողմից «Լեգասի Վիժն Քապիտալ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2025 թվականի հունվարի 30-ին և մարտի 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 05.02.2025թ. թիվ 1/36 Ա որոշմամբ կասեցված՝ «Լեգասի Վիժն Քապիտալ» ՓԲԸ-ի «Լեգասի Վիժն Կապիտալ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:



ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ