Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/104 Ա

02.04.2025

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (02.04.2025թ. թիվ 15 արձանագրություն) և «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության կողմից 17.02.2025թ. և 13.03.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի 2025 թվականի հունվարի 30-ի թիվ 3-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման և համագործակցության» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ԱՄՄՊ համակարգում համապատասխան ծրագրային հնարավորությունների ներդրման և այդ մասին Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի պաշտոնական կայքում հայտարություն հրապարակվելուց տասն օր հետո:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ