«ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/106 Ա

02.04.2025

«ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը և հաշվի առնելով «ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 28.02.2025թ., 17.03.2025թ. և 31.03.2025թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում Աշոտ Ռուբենի Չաղարյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ