«ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/105 Ա

02.04.2025

«ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը, 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 13.02.2025թ., 26.02.2025թ., 10.03.2025թ., 25․03․2025թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Գուրգեն Ղուկասյանին:
2. Գրանցել «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում Գեորգի Մնացականյանին:
3. Գրանցել «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում Գեորգի Մնացականյանին:
4. Գրանցել «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում Հակոբ Մալխասյանին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ