«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/101 Ա
02.04.2025
«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 192-րդ և 216-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (02.04.2025թ. թիվ 15 արձանագրություն) և «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 20.03.2025թ. միջնորդագիրը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում գրանցված Լիլիթ Մանուչարյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ