«Ալֆասեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում Իրինա Բելիշեվային գրանցելու դիմումի քննության՝ կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և վերջինիս գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/94 Ա

26.03.2025

«Ալֆասեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում Իրինա Բելիշեվային գրանցելու դիմումի քննության՝ կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և վերջինիս գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցելու մասին


Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 05.03.2025թ. թիվ 1/69 Ա որոշումը (այսուհետ՝ Որոշում), ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի մարտի 26-ի թիվ 14 արձանագրություն) և «Ալֆասեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 20.01.2025թ., 11.02.2025թ. և 17.02.2025թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ․

1. Վերսկսել «Ալֆասեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում Իրինա Բելիշեվային գրանցելու դիմումի քննության՝ Որոշմամբ կասեցված 30-օրյա ժամկետը:

2. Գրանցել Իրինա Բելիշեվային «Ալֆասեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:



ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ