«ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» Վարկային Կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/93 Ա
25.03.2025
«ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» Վարկային Կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ, 146-րդ և 171-րդ կետերը և «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» Վարկային Կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից 13.02.2025թ., 26.02.2025թ. և 10․03․2025թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ․
1. Գրանցումից հանել «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» Վարկային Կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Վարդան Աթայանին։
2. Գրանցումից հանել «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» Վարկային Կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Մեսրոպ Հակոբյանին։
3. Գրանցումից հանել «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» Վարկային Կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Գոհար Գրիգորյանին։
4. Գրանցել «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» Վարկային Կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում Բորիս Ստեփանյանին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ