«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/90 Ա
19.03.2025
«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» Կանոնակարգ 17/01-ի 10-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. մարտի 19-ի թիվ 13 արձանագրություն) և «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ 06.03.2025թ. և 12.03.2025թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Սարգիս Գյուրջյանին:
2. «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցել Արմեն Վիրաբյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ