Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի «Երաշխավորման ֆոնդի կանոններ» RL 1-010 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/88 Ա

19.03.2025

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի «Երաշխավորման ֆոնդի կանոններ» RL 1-010 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի մարտի 19-ի թիվ 13 արձանագրություն) և «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության կողմից 26.12.2024թ., 24.01.2025թ. և 25.02.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը.

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 1-Լ որոշմամբ հաստատված «Երաշխավորման ֆոնդի կանոններ» RL 1-010 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ ծանուցման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ