«Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/87 Ա

19.03.2025

«Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի մարտի 10-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 7,000,000,000 (յոթ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի մարտի 19-ի թիվ 13 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մարտի 10-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 7,000,000,000 (յոթ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ