Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի փետրվարի 26-ի թիվ 1/65Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/84 Ա
19.03.2025
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի փետրվարի 26-ի թիվ 1/65Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի փետրվարի 26-ի ««ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԼԵՄ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին» թիվ 1/65Ա որոշմամբ գրանցված կանոնների փոփոխությունների՝ ֆոնդի անվանափոխությամբ պայմանավորված լինելու հանգամանքը հստակեցնելու անհրաժեշտությունը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Որոշման վերնագրում և նախաբանում ««ԼԵՄ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, միջակայքային,» բառերը փոխարինել ««Փրե-Այ Փի Օու երկու ֆոնդ» ոչ հրապարակային, փակ,» բառերով։
2. Որոշման 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գրանցել «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Փրե-Այ Փի Օու երկու ֆոնդ» ոչ հրապարակային, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները՝ կապված նաև ֆոնդի անվանափոխության հետ (ֆոնդի նոր անվանումն է «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԼԵՄ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդ)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ