Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի փետրվարի 26-ի թիվ 1/64Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/83 Ա

19.03.2025

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի փետրվարի 26-ի թիվ 1/64Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի փետրվարի 26-ի ««ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Փրե-Այ Փի Օու Ֆոնդ» ոչ հրապարակային, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին» թիվ 1/64Ա որոշմամբ գրանցված կանոնների փոփոխությունների՝ ֆոնդի անվանափոխությամբ պայմանավորված լինելու հանգամանքը հստակեցնելու անհրաժեշտությունը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Որոշման վերնագրում` ««Գլոքալ Փրե-Այ Փի Օու Ֆոնդ»» բառերը և որոշման նախաբանում՝ ««Փրե-Այ Փի Օու Ֆոնդ»» բառերը փոխարինել ««Փրե-Այ Փի Օու մեկ ֆոնդ»» բառերով։
2. Որոշման 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գրանցել «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Փրե-Այ Փի Օու մեկ ֆոնդ» ոչ հրապարակային, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները՝ կապված նաև ֆոնդի անվանափոխության հետ (ֆոնդի նոր անվանումն է «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Փրե-Այ Փի Օու Ֆոնդ» ոչ հրապարակային, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդ)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ