«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/77 Ա
12.03.2025
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի մարտի 12-ի թիվ 12 արձանագրություն) և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 17.02.2025թ. և 11.03.2025թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել Հակոբ Մաթևոսյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի վարչության անդամի և ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոններում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ