«ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ԼՈՒՎԿ ՍՊԸ Սևանի և Կապանի մասնաճյուղերը գրանցումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/75 Ա
12.03.2025
«ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ԼՈՒՎԿ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Սևանի և Կապանի մասնաճյուղերը գրանցումից հանելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. մարտի 12-ի թիվ 12 արձանագրություն) և «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ԼՈՒՎԿ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 3-ին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ԼՈՒՎԿ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Սևանի և Կապանի մասնաճյուղերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ