Իրինա Բելիշեվային որպես «Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ գործադիր տնօրենի տեղակալ գրանցելու դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/69 Ա

05.03.2025

Իրինա Բելիշեվային որպես «Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ գործադիր տնօրենի տեղակալ գրանցելու դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 21-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (05.03.2025թ. թիվ 11 արձանագրություն) և «Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ կողմից 20.01.2025թ., 11.02.2025թ. և 17.02.2025թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել Իրինա Բելիշեվային «Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցելու դիմումի քննության 30-օրյա ժամկետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ