«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/68 Ա
05.03.2025
«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» Փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (05.03.2025թ. թիվ 11 արձանագրություն) և «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» Փակ բաժնետիրական ընկերության կողմից 17.02.2025թ. և 27.02.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» Փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Եվգենյա Հայրիյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ